Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի այցն Ադրբեջան հետաձգվել է: Այն նախատեսված էր հունվարի վերջին:
Ինչպես հաղորդում է “Գրուզիա-օնլայն”-ը, Վրաստանի պատգամավոր Ալի Մամեդովը հաստատել է այդ տեղեկությունը։ Նրա խոսքով՝ այցի հետաձգման պատճառը երկու կողմերի ծանրաբեռնվածությունն է։
“Փոփոխության պատճառը երկու կողմերի զբաղվածությունն է։ Ես հանդիպման ժամկետի մասին որևէ տեղեկություն չունեմ։ Սակայն ակնկալվում էր, որ Թուրքիայից հետո Մարգվելաշվիլին կայցելի Ադրբեջան”,-ասել է Ալի Մամեդովը։
Նշենք, որ Մարգվելաշվիլիի այցը Ադրբեջան պլանավորվել էր դեռևս անցյալ տարեվերջին, սակայն պաշտոնապես հաղորդվեց, որ այցը հետաձգվել է մինչև հունվար։
Tags: ադրբեջան, Գեորգի Մարգվելաշվիլի, Վրաստան