Արժանավորներին` միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումներ

սպորտի նախարարություն indexՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչում է շնորհել  2013-ի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում  նվաճումներ գրանցած մի խումբ մարզիկների:

Նրանք են՝  բազկամարտիկ Աշոտ Ադամյանը, որը Լեհաստանում տեղի ունեցած բազկամարտի աշխարհի առաջնությունում մինչև 21 տարեկանների մրցապայքարում՝ 60 կգ քաշային կարգում  ոսկե մեդալի էր արժանացել, բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը, որը  Կազանի 27-րդ համաշխարհային խաղերում հանդես գալով 64 կգ քաշային կարգում՝ նվաճել էր  արծաթե մեդալ, հունահռոմեական  ոճի ըմբիշներ՝ Կարապետ Չալյանը, ով 74 կգ քաշային կարգում ոսկե մեդալ  էրնվաճել  Սկոպիեյում՝ Եվրոպայի երիտասարդների առաջնությունում, Սոֆիայում՝ երիտասարդների աշխարհի առաջնությունում, Կարեն Ասլանյանը, ով Սոֆիայում  ևս նվաճել էր աշխարհի չեմպիոնի կոչումը՝ 60 կգ քաշային կարգում, սամբիստ Ջիվան Ղազարյանը, որը Կիպրոսում կայացած սամբոյի Եվրոպայի պատանիների առաջնությունում նվաճել էր ոսկե մեդալ, սամբիստ    Երջանիկ Կարապետյանը, որը 48 կգ քաշային կարգում ՍանկտՊետերբուրգում դարձել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Tags: , ,