Ջիբրալթարում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի 2-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, պարտության մատնեց Վրաստանը ներկայացնող գրոսմայստեր Լեյլա Ջավախիշվիլիին:
Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանն առավելության հասավ նիգերիացի Ռոտիմի Դասաոլուի նկտամամբ: Բրազիլացի Արմեն Պրուդյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան վենեսուլացի Էդուադո Պերդամոյի հետ: Նորվեգիայի պատվիրակ Երազիկ Խաչատուրյանն էլ հաղթեց շոտլանդացի Նեյլ Բերիին:
Մովսիսյանը վաստակած 2 միավորով 38 առաջատարների թվում է: 1-ական միավոր ունեն Մխիթարյանը, Խաչատուրյանը, Սերգեյի կինը՝ Սոլվակիայի ներկայացուցիչ, գրոսմաստեր Յուլյա Կոչետկովան: Կես միավոր է վաստակել Պրուդյանը:
Նկարում. Ս. Մովսիսյանը և Յու. Կոչետկովան
Tags: շախմատ, Ջիբրալթար, Սերգեյ Մովսիսյան, սպորտ
