Կալիֆոռնիայի Սանտա Անա քաղաքում բնակիչները բողոքել են իրենց հարևան Ուիլյամ Բակմենի տան վատ հոտից:
Չորեքշաբթի օրը իշխանությունները այցելել են Բակմենի երկու հարկանի բնակարան և պարզել, որ տհաճ հոտի պատճառը մեծ քանակությամբ օձերն են, որոնց մեծ մասը սատկած և նեխած վիճակում է եղել:
Տանը նաև եղել են մեծ քանակությամբ մկներ ու առնետներ:
Ոստիկանությունը և կենդանիների ծառայության աշխատակիցները տան խուզարկման ժամանակ կեղտոտ սենյակներում հայտնաբերել են պիթոններով պլաստիկ արկղեր:
Ոստիկանության տեղեկություններով՝ Բակմենի բնակարանում մի քանի հարյուր օձ է եղել:
KCAL/KCBS-ին հայտնում է, որ միայն մեկ սենյակից 50 սատկած պիթոն են հայտնաբերել:
Ոստիկանությունը կենդանիների նկատմամբ դաժանության կասկածանքով ձերբակալել է 53-ամյա ուսուցիչ Բակմենին: Նա դեռևս դատարան չի ներկայացել, պաշտոնական մեղադրանք ևս չի ներկայացվել:
Դեռևս պարզ չէ, թե ինչու է նա այդքան շատ օձեր պահել իր տանը:
Tags: ԱՄՆ, կենդանիներ