Սկարլետ Յոհանսոնը դադարել է հանդես գալ որպես Օքսֆամի դեսպան

Սկարլետ Յոհանսոնը Արևմտյան Ափին գործող գազավորված ըմպելիքներ արտադրող իսրայելական ընկերությանը աջակցելու պատճառով խզել է իր կապը մարդասիրական խմբավորման հետ:

Scarlett Johansson-adՉորեքշաբթի օրը Սկարլետի ներկայացուցիչը հայտնել է, որ 29-ամյա դերասանուհին կարծիքների սկզբունքային տարբերություն է ունեցել Օքսֆամ ինթերնեյշընլի հետ, քանի որ մարդասիրական խումբը ընդդիմանում է Իսրայելի գրաված տարածքներից իրականացվող առևտրին՝ հայտնելով, որ դա անօրինական է և անտեսում է Պաղեստինի իրավունքները:

Այս ամսվա սկզբին դերասանուհին գրանցվել է  որպես SodaStream International ՍՊԸ-ի համաշխարհային բրենդ դեսպան: Նախատեսվում է, որ կիրակի օրը Սուպեր գավաթի խաղարկության ժամանակ դերասանուհին կհայտնվի գազավորված ընպելիքներ արտադրողի գովազդում:

Պրո-պաղեստինյան ակտիվիստները քննադատել են SodaStream-ին Արևմտյան ափին` Իսրայելի գրաված տարածքում, մեծ գործարան հիմնադրելու համար:

Յոհանսոնը 2007թ-ից ի վեր ծառայում է որպես Օքսֆամի համաշխարհային դեսպան՝ համաշխարհային աղքատության կրճատման համար ֆոնդեր հավաքելով և նպաստելով դրա վերաբերյալ տեղակացվածության բարձրացմանը:

 Անկախ

Tags: , ,