Իսրայելի կրոնական կուսակցությունը զայրացել է Նաթանյահուի որդու՝ ոչ հրեա զուգընկերուհի ընտրելու կապակցությամբ

ՆաթանյահուԻսրայելի ուլտրա օրթոդոքս կուսակցությունը զայրացած արձագանք է տվել Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի որդու և ոչ հրեա կնոջ սիրային կապի վերաբերյալ:

23-ամյա Յաիր Նաթանյահուն, ըստ տեղեկությունների, սիրային կապեր ունի նորվեգացի 25-ամյա Սանդրա Լեյկանգերի հետ, որին նա հանդիպել է Իսրայելի համալասարաններից մեկում ուսանելու տարիներին:

Անցած շաբաթ Դավոսում վարչապետ Նաթանյահուն իր որդու և նրա ընկերուհու մասին հպանցիկ հայտնել էր Նորվեգիայի վարչապետ Էրնա Սոլբերգին: Նրանց կապի մասին առաջինը գրել էր նորվեգական լրատվամիջոց Norwegian daily Dagen-ը:

Իսրայելի քաղաքական դաշտում տասնամյակներ շարունակ կարևոր դերակատարություն ունեցած ՇԱՍ քաղաքական կուսակցության առաջնորդ Արե Դերին հայտնել է, որ այդ խնդիրը մեծ կարևորություն ունի ողջ հրեա ժողովրդի համար:

Իսրայելի այլ քաղաքական գործիչներ ևս մեծ կարևորություն են տվել այդ հարցին:

Իսրայելում քաղաքացիական ամուսնություններ չկան՝ այդտեղ զույգերը ամուսնանում են միայն կրոնական հիմունքներով և միայն նույն հավատքի զուգընկերոջ հետ:

Վարչապետ Նաթանյահույի երկրորդ կինը՝ նախքան դավանափոխվելը հրեա չի եղել:

 Անկախ

Tags: , ,