Բժիշկները փորձում են կոմայից արթնացնել F1-ի աստղ Շումախերին

ՇումախերՖորմուլա 1-ի չեմպիոն Միխայիլ Շումախերը մեկ ամիս է, ինչ գտնվում է հարկադրական կոմայի մեջ, սակայն նրա ներկայացուցիչը հինգշաբթի օրը հայտնել է, որ դեղերի ազդեցությամբ նրա հանգիստ վիճակի ապահովումը նվազեցնում են, որպեսզի սկսեն արթնացման գործընթացը:

Դեկտեմբերի 29-ին Շումախերը գլխի լուրջ վնասվածք էր ստացել Ֆրանսիական Ալպերի Մերիբել հանգստավայրում դահուկներով սահելու ժամանակ:

Մինչ այս հայտարարությունը Շումախերի վիճակը նկարագրվում էր որպես կայուն:

Նրա ներկայացուցիչը լրատվամիջոցներին խնդրել է հարգել Շումախերի ընտանիքի անձնական կյանքը:

Հիվանդանոցում գտնվելու ընթացքում ամբողջ աշխարհից իրենց աջակցությունն են հայտնել գերմանացուն, իսկ երկուշաբթի օրը Շումախերի նախկին գործընկեր Mercedes-ը փորձարկվող իր նոր արծաթագույն մեքենայի վրա գրել էր «Տեղի չտաս Միխայիլ»:

 Անկախ

Tags: , , ,