Հունվարի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ընդունել է Ադրբեջանում Սերբիայի դեսպան Զորան Վայովիչին:
Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին, կողմերը քննարկել են ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության, տարածաշրջանում ռազմա-քաղաքական դրության, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հարցեր: Վայովիչն ընդգծել է երկու երկրների բարեկամական հարաբերությունների կարևորությունը, իսկ Զաքիր Հասանովը շեշտել է Արցախյան հիմնախնդրի՝ “միջազգային իրավունքների հիման վրա” հնարավորինս շուտ լուծելու անհրաժեշտությունը։
Դեսպանը նշել է, որ Սերբիան կողմնակից է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։
Tags: ադրբեջան