Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության ծրագրի համար ծախսել է 464.1 մլն դոլար:
Ինչպես հաղորդում է “Թրենդ” գործակալությունը, 2013թ.-ին SOCAR-ն այս ծրագրի համար տրամադրել է 32.7 մլն դոլար, 2012թ.-ին՝151.5 մլն դոլար:
Բաքու-Թբիլիսի-Կարս եկաթուղու շինարարությունը իրականացվում է ադրբեջանավրացաթուրքական միջպետական համաձայնության հիման վրա: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունն սկսվել է 2007թ-ից: Նախատեսվում է, որ երկաթուղին ամբողջությամբ շահագործման է հանձնվելու 2014թ-ի վերջին: Սպասվում է, որ երկաթուղով տարեկան փոխադրվելու է 30 մլն տոննա բեռ:
Tags: ադրբեջան, թուրքիա, Վրաստան