Մոնրեալի մետրոյում շարժասանդուղքը խեղդել է կնոջն իր իսկ հիջաբով: Կտորը մեխանիզմի մեջ է ընկել, դրանից հետո նաև մազերն են փաթաթվել: Զոհը մոտ 30 տարեկան է:
Թակարդն ընկած կնոջը մեկ ուրիշ ուղևոր է նկատել ու դեպքի վայր կանչել մետրոյի ԱԻ աշխատակիցներին, նրանք էլ իրենց հերթին ոստիկանություն են կանչել: Երբ վերջապես օգնությունը վրա է հասել` կնոջն արդեն փրկել չի հաջողվել:
Ներկայում պարզում են կատարվածի հանգամանքները: Ոստիկանների կարծիքով, հնարավոր է` կինը հիվանդ է եղել: Մետրոյի կայարանը փակվել է հետաքննական միջոցառումների նպատակով, գործի համար վերցվել են տեսանկարահանման խցիկների տեսագրությունները:
Tags: Կանադա, հիջաբ, մետրո, Մոնրեալ