Չինուհին իր կյանքից 11 տարի է ծախսել, որ վերնահագուստ հյուսի սեփական մազերից: 60-ամյա Սան-Ռենսյանն ավելի քան 110 հազար մազ է օգտագործել ցանցկեն վերնազգեստ հյուսելու համար: “Թելը” բավականացրել է, որ նա անգամ գլխարկ հյուսի: Այդ կերպ նա կարողացել է երիտասարդ տարիների երկար ծամերը պահպանել:
Shanghai Daily գրում է, որ կինը հատուկ մազերը չի կտրել, այլ պարզապես հավաքել է թափվող մազերը: Սկսել է այդ գործը, երբ 34 տարեկան էր ու աշխատում էր դպրոցում, իսկ հետո անցավ թոշակի ու բավականաչափ ժամանակ ուներ, որ զբաղվեր գաղափարն իրականացնելու գործով:
Կինն ունեցել է 70-80 սմ երկարությամբ մազեր: Դրանից թել “մանելու” համար նա 15 մազ է միացրել ու ստացվել է հաստ թել:
Չինուհին սկսել է այն պատրաստել 2003-ից: Ամեն օր գրառել է, թե քանի մազ է թափվել: Նա խոստովանել է,որ ցանկացել է մասնակցել չինական հեռուստատեսության կազմակերպած տաղանդների շոուին:
Այն բրդից նույնատիպ հագուստից թեթև է, կշռում է 300 գ , իսկ գլխարկը` 119,5 գ: Նա խոստովանել է, որ հյուսելը բավական դժվար է եղել.հյուսքի տեխնիկան յուրացնելուց հետո, զինվել է համբերությամբ ու ավարտին հասցրել մտահղացումը:
“Ինչ էլ հիմա մազերիս հետ լինի` ես իմ մազերի մասին հիշողություն ունեմ, ինչը նաև ամուսնուս հետ մեր ապրած լավ ժամանակների մասին հուշ է”:
Tags: ամզերից վերնազգեստ, հյուսք
