Ջիբրալթարում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը, հանդես գալով սև խաղաքարերով, պարտության մատնեց անգլիացի գրոսմայստեր Ստեֆեն Գորդոնին: Մրցակիցները կատարեցին 40 քայլ:
Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը ստիպեց անձնատուր լինել նորվեգացի Մարտին Նիլսենին: Բրազիլացի Արմեն Պրուդյանն էլ առավելության հասավ նորվեգացի Թոմաս Նիլանդի նկատմամբ: Իսկ Նորվագիայի դրոշի ներքո հանդես եկող Երազիկ Խաչատուրյանը պարտվեց իսպանացի Էրիկ Անդրեու Սոսին:
Մովսիսյանը վաստակած 3 միավորով 10 առաջատարների խմբում է: Մխիթարյանը ունի` 2, Պրուդյանը ՝ 1,5, Խաչատուրյանը`1 միավոր: 1,5 միավոր է վաստակել Սերգեյի կինը` Սլովակիան ներկայացնող Յուլյա Կոչետկովան:
Tags: Յուլյա Կոչետկովա, Ջիբրալթար, Սերգեյ Մովսիսյան, սպորտ