“Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ վերջին տարում Ադրբեջանի նավթային ոլորտում ավելի քան 50 դժբախտ պատահար է տեղի ունեցել: Սակայն այս թվերը իրականությանը չեն համապատասխանում: Շատ հաստատություններ գերադասում են թաքցնել այդ պատահարները”- հայտարարել է նավթի արդյունաբերության ոլորտում աշխատողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության նախագահ Միրվարի Գահրամանլըն, հաղորդում է “Հագին” կայքը:
Ըստ նրա՝ անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով անցած տարի 6 աշխատակից է մահացել, 33 հոգի արտադրական վնասվածքներ են ստացել:
SOCAR-ը (Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը) և այլ ընկերություններ տուգանվել են, իսկ BP-Azerbaijan-ը վճարել է 650 հազար մանաթ՝ շրջակա միջավայրին վնաս պատճառելու համար:
Tags: BP-Azerbaijan, տուգանք