Նիժնի Նովգորոդի «Վոլգան» ուսւմնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում։
Բելեկում հավաքը կավարտվի փետրվարի 11-ին։ Թիմին է միացել Եկատերինբուրգի «Ուրալի» և ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:
Առաջիկա օրերին 27-ամյա հարձակվողն աշխատանքային պայմանագիր կկնքի: Նա Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 13 հանդիպման և մեկ գնդակ խփել մրցակիցների դարպասը:
Սարկիսովը «Վոլգայի» կազմում է խաղացել 2012-13 մրցաշրջանում։
Ի դեպ, այս թիմի կազմում փորձաշրջան է անցնում մեր հայրենակից Արթուր Մինոսյանը: Նա մասնակցել է ուկրաինական «Սևաստոպլի» հետ ստուգողական խաղին` 0:0:
24-ամյա հայ ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 62-րդ րոպեին: Նա անցյալ մրցաշրջանում խաղացել է Նովոռոսիյսկի «Չեռնոմորեցում»:
Tags: Արթուր Մինոսյան, Արթուր Սարկիսով, Նիժնօ Նովգորոդի «Վոլգա», Նովոռոսիյսկի «Չերնոմորեց»