«Ժամանակ» թերթը գրում է. «Մամուլն արդեն գրել է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է ժամանակավորապես հեռանալ Հայաստանից եւ հաստատվել Ֆրանսիայում: «Ժամանակի» աղբյուրների փոխանցած տեղեկություններով, նա արդեն իսկ վաճառքի է հանել իր ունեցվածքի մի մասը:
Մասնավորապես, գազի եւ բենզինի իր լցակայանները, երշիկի արտադրամասը, մի շարք տարածքներ, որոնք մինչ այդ վարձակալական հիմունքներով տրված էին տարբեր մարդկանց եւ ընկերությունների: Նույն տեղեկությունների համաձայն, Խաչատրյանի նշված ունեցվածքը դեռեւս չի վաճառվել, դեռեւս գնորդներ չեն հայտնվել»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում
Tags: սյունիք, սուրիկ խաչատրյան