Իտալիայում 78 տարեկանում մահացել է ստամբուլահայ հայտնի պարուհի Այշե Նանան,հաղորդում է news.am-ը:
Թուրքական Taraf-ի փոխանցմամբ՝ վերջին տարիներին քաղցկեղով ստամբուլահայ պարուհին մահացել է Հռոմում, որտեղ որ ապրում էր երկար ժամանակ։
Այշե Նանան 1950-ից մինչեւ 1980-ականները պարել է Ստամբուլում, Հռոմում եւ Փարիզում։ Ավելի ուշ արդեն բացել է պարի դպրոցներ եւ թատրոններ։
Այշե Նանայի՝ 1958-ի նոյեմբերի 5-ին Հռոմի Rugatino ակումբում կիսամերկ պարի լուսանկարները հայտնվել էին իտալական հայտնի L`Espresso ամսագրում, որը մեծ աղմուկ էր բարձրացրել Իտալիայում եւ եվրոպական մյուս երկրներում։ Կաթոլիկ հոգեւորականների բողոքների հետեւանքով ձերբակալվել էր անօրինական աշխատելու եւ անբարոյական ցուցադրություն իրականացնելու համար։ Նրա համար փրկագին էր վճարել անհայտ մեկը եւ ազատել բանտարկությունից։ Ավելի ուշ նա ամուսնացել էր լրագրող Սարո Բալզամոյի հետ։Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:



