Հայաստանի առաջնությո՞ւն է, թե՞ քուչի ֆուտբոլ

ֆուտբոլՖուտբոլի պատմության և վիճակագրության  միջազգային ֆեդերացիան  հրապարակել է աշխարհի տարբեր երկրների առաջնությունների վարկանիշային աղյուսակը:

Հայաստանի առաջնությունը  125 երկրների պայքարում 87-րդ տեղում է: 2013-ի համեմատ այն նահանջել է 7 տեղով:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը հետաքրքրություն չի ներկայացնում` ոչ Հայաստանի, ոչ էլ տարբեր երկրների մարզասերների շրջանում, բայց  որ այդպիսի անփառանուկ վիճակում կարող ենք հայտնվել, անսպասելի է:

Համեմատության կարգով նշենք, որ մեր սահմանակից Ադրբեջանի և Վրաստանի առաջնությունները  համապատասխամնաբար 43-րդ և 50-րդ տեղերում են:

Ավելի բարձր  դիրքերում են նաև նախկին խորհրդային մի շարք հանրապետությունների ներկայացուցիչները. Ռուսաստան (8-րդ տեղ), Ուկրաինա (14), Մոլդովա (41), Էստոնիա (54), Լատվիա (57), Բելառուս (60), Լիտվա (68), Ուզբեկստան (69),Ղազախստան (83):

Ինքնին հարց է ծագում` Հայաստանի առաջնությո՞ւն է, թե՞ քուչի ֆուտբոլ:

Իսկ լավագույնը  Իսպանիայի առաջնությունն է: Ապա հաջորդում են` Անգլիայի, Գերմանիայի, Իտալիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Հոլանդիայի, Ռումինիայի առաջնությունները:

Անկախ

Tags: , ,