16 ամիս բաց ծովում անցկացրած տղամարդը ափ է նետվել

Cast_AwayԽաղաղօվկիանոսյան հեռավոր Էբոն կորալյան կղզում գտել են 16 ամիս բաց ծովում անցկացրած տղամարդու, որը դուրս էր եկել Մեքսիկայից` հոսանքով լողալով շուրջ 12.900 կմ նախքան կղզիներում ափ նետվելը:

Ըստ տեղեկությունների՝ տղամարդը 2012թ-ի սեպտեմբերին նավով դուրս էր եկել Մեքսիկայից Էլ Սալվադոր ուղևորվելու նպատակով: Տղամարդու հետ այլ ուղեկից էլ է եղել, որը սակայն մի քանի ամիս առաջ մահացել է ծովում:

Խոսե Իվան անունով տղամարդը ծովում գոյատևել է կրիաներ, թռչուններ և ձուկ ուտելով, իսկ երբ անձրև չի եկել, կրիայի արյուն է խմել:

Նրա նավում ձկնորսական պարագաներ չեն հայտնաբերվել, տղամարդը հայտնել է, որ կրիաներ ու թռչուններ բռնել է ձեռքերով:

Կղզու բնակիչները, նրան գտնելով, տեղափոխել են քաղաքապետի մոտ, որն էլ զանգահարել և այդ մասին տեղեկացրել է Մաջուրոյում գտնվող արտաքին գործերի նախարարությանը:

Այժմ տղամարդըա բնակվում է տեղական խորհրդի շենքում, և կղզում բնակվող ընտանիքներից մեկը խնամում է նրան: Իվանը բուժզննում է անցել, և նրա կյանքին սպառնացող որևէ հիվանդություն չի հայտնաբերվել:

 

Անկախ

 

Tags: ,