Սիրիան ձգձգում է քիմիական զենքի դուրսբերումը երկրից

siriaԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեյն Պսակին հայտարարել է, որ իրենք մտահոգված են, որ Սիրիան ձգձգում է քիմիական զենքի ոչնչացման գործընթացը: Պսակին նշել է, որ սիրիական իշխանությունները քիմիական զենքի բաղադրիչները սահմանված ժամկետում չեն հասցրել Լազիկիայի նավահանգիստ:

Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման համաձայն՝ Սիրիայից քիմիական զենքի դուրսբերման գործընթացի ավարտին մնացել է 6 օր: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Պսակին, նշելով, որ մինչ օրս նավահանգիստ է բերվել զենքի միայն 5 տոկոսը, Դամասկոսին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել և կատարել ստանձնած պարտավորությունները:

Հայտնի է, որ ամերիկյան նավերը, որոնց վրա ոչնչացվելու է մահացու զենքը, արդեն ճանապարհ են ընկել և շուտով կհասնեն Միջերկրական ծով:

Անկախ

Tags: , , ,