Հինգշաբթի օրը Yahoo-ն հայտնել է, որ Yahoo Mail-ը վերջերս կիբերհարձակման թիրախ է դարձել:
Ընկերությունը բացահայտել է, որ հաքերները փորձել են գողացված մուտքաբառերի և գաղտնաբառերի միջոցով մուտք գործել բազմաթիվ էլեկտրոնային փոստեր: Yahoo-ի հայտարարության մեջ նշված չէ, թե քանի օգտատերերի էլեկտրոնային փոստեր են հարձակման ենթարկվել:
Ընկերությունը հետագա մանրամասներ չի հաղորդել, սակայն նշել է, որ հարձակման կապակցությամբ հետաքննություն վարելու համար իրենք համագործակցում են դաշնային իրավապաշտպան մարմինների հետ:
Yahoo-ն հայտնել է, որ իրենք վերագործարկել են հարձակման ենթարկված օգտատերերի գաղտնաբառերը: Ընկերությունը չորեքշաբթի օրը նրանց հաղորդագրություն էր ուղարկել՝ զգուշացնելով ցանցում տեղի ունեցող անսովոր գործողությունների մասին:
Tags: Yahoo, կիբերհարձակում, Հաքերներ
