Լևոն Արոնյանը շախմատի աշխարհի չեմպիոնի հետ հանդիպումում բավարարվեց խաղաղ արդյունքով

լևոն1358084660,81Ցյուրիխում անցկացվող շախմատի գերմրցաշարի երկրորդ տուրում մրցեցին առաջատարները` առաջին տուրում իրենց օգտին հաղթանակներ գրանցած նորվեգացի, աշխարհի ներկայիս չեմպիոն Մագնուս Կառլսենը և ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում նրանից հետո երկրորդ տեղը զբաղեցնող Լևոն Արոնյանը:

Հայաստանի ներկայացուցիչը խաղում էր սևերով: Պարտիան գրավիչ էր և գեղեցիկ: Կառլսենը փորձեց նպաստավոր դիրք ում հայտնվել, սակայն Արոնյանը զինվորի զոհաբերությամբ հակախաղի գերադասելի հնարավորություններ ստացավ:

Ի վերջո, 40-րդ քայլին գրոսմայստերները խաղաղ դաշն կնքեցին: Թերևս, վերջնախաղում Արոնյանն առավելություն ուներ, բայց համարձակ քայլի դիմել չցանկացավ և բավարարվեց խաղաղ արդյունքով:

Լևոնը և Մագնուսը վաստակած 3-ական միավոր շարունակում են գլխավորել աղյուսակը:  Այս մրցաշարում  հաղթանակը գնահատվում է 2, ոչ-ոքին` 1 միավորով:

Անկախ

Tags: , , ,