Հենրիխ Մխիթարյանի բախտը կրկին չբերեց

հմLuzMkhiGR_1374000384Ֆուտբոլի Գերմանիայի  առաջնության 19-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց Բրաունշվեյգի «Այնտրախտին»: Խաղն ավարտվեց մի քանի րոպե առաջ: Դորտմունդցիներից երկու գոլի հեղինակ դարձավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

Մխիթարյանը թեև իր թիմի մեկնարկային կազմում էր, սակայն նրա բախտը կրկին չբերեց: 38-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը կոպիտ խաղաց և զգուշացվեց` դեղին քարտի արժանացավ:

Մխիթարյանը երկրորդ կեսին երկու անգամ նպաստավոր դիրքերում էր, բայց մոտ տարածությունից նրա մրցակցի դարպասին կատարած հարվածներից մեկը դիպավ խաղընկերոջը, մյուսը` դարպասաձողին:

Հանդիպման ավարտից մի փոքր առաջ Մխիթարյանը փոխարինվեց:

«Բորուսիան» վաստակած 36 միավորով երրորդ տեղում է:

Տեխնիկական արդյունքներ

«Այնտրախտ» Բ. – «Բորուսիա» Դ.՝ 1:2

Գնդակները խփեցին` Բենջամին Կեսելը, 54 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, 31, 65

Tags: , ,