Աֆրիկյան խորհրդի (ԱԽ) գագաթնաժողովում, որն ավարտվեց երեկ, հունվարի 31-ին, Եթովպիայում, 9 երկրներ համաձայնեցին իրենց զորքերն ուղարկել ընկերակցության կողմից ստեղծվող Ճգնաժամային իրավիճակներին արագ արձագանքող ուժերին.”Մենք որոշել ենք ստեղծել այդ ուժերը: Պետությունը զինվորականներ կտրամադրի օպերացիա անցկացնելու համար”,-հայտնել է ԱԽ նոր նախագահ, Մավրիտանիայի պրեզիդենտ Մուհամեդ ուլդ Աբդել Ազիզը: ԱԽ հանձնաժողովի նախագահ Նկոսազա Դլամին-Զոիմայի խոսքով, այդ նպատակի համար իրենց ուժերը կուղղեն Ալժիրը, Անգոլան, Գվինեան, Մավրիտանիան, Թանզանիան, Ուգանդան, Չադը, Եթովպիան ու ՀԱՀ-ը:
Արագ արձագանքող ուժերը կոչված են դեռևս 10 տարի առաջ պլանավորված Անհապաղ պատրաստականության աֆրիկյան պահուստային զորքի ստեղծման առաջին քայլը դառնալու: Պլանավորվում է, որ այդ բանակում մինչև 5 հազար զինվոր ու 1500 զինծառայող-թվաքանակով ռազմական մոդուլներ ներառված կլինեն: Այդ ուժերը կիրառելու որուշումը կընդունի ԱԽ Խաղաղության ու անվտանգության խորհուրդը : Ընդունված է կարծել, որ նման ուժերի առկայությունն անհնար կդարձնի բախումները, ինչպիսիք անցած տարի Մալիում,ԿԱՀ-ում ու ՀարավայինՍուդանում տեղի ունեցան:
Tags: ԱԽ, Արագ արձագանքող ուժեր