Ուրբաթ օրը Կինոյի արվեստի և տեխնիկայի ֆրանսիական ակադեմիան Ֆրանսուա Օլանդի հետ սիրային կապեր ունեցող, ֆրանսիացի դերասանուհի Ջուլի Գայեին առաջադրել է լավագույն կանացի երկրորդական դեր անվանակարգում:
Գայեի անձնական կյանքը համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել, ինչ ֆրանսիական Closer ամսագիրը հայտնել է, որ նա երկու տարի շարունակ սիրային կապի մեջ է Օլանդի հետ:
Գայեն ակադեմիայի այս մրցանակին է արժանացել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում կատարվող կուլիսային ինտրիգների վերաբերյալ «Quai d’Orsay» ֆիլմում իր դերակատարության համար:
Ամենամյա Սեզար մրցանակաբաշխությունը, որը Օսկարին համարժեք ֆրանսիական տարբերակն է, այս տարի տեղի կունենա փետրվարի 28-ին Փարիզում:
Նախագահը, որը ոչ հաստատել և ոչ էլ ժխտել է դերասանուհու հետ ունեցած իր կապի մասին լուրերը, շաբաթ օրը հայտարարել էր, որլե Վալերի Տրիերվեյլերի հետ իր հարաբերությունները ավարտված են:
Շաբաթ օրը Տրիերվեյլերը Twitter –ի միջոցով հրաժեշտի հաղորդագրություններ հղել նախագահական պալատի աշխատակազմին:
Tags: Ջուլի Գայե, Սեզար մրցանակաբաշխություն, Տրիերվեյլեր, Ֆրանսուա Օլանդ