Սոչիի Օլիմպիական մեդալները կպարունակեն անցած տարի Չելյաբինսկում ընկած երկնաքարի մասնիկներ

Չելյաբինսկում ընկած երկնաքարի մասնիկներՍոչիի Օլիմպիական խաղերի հաղթողների հանձնվելիք ոսկե մեդալները կպարունակեն անցած տարի Ռուսաստանում ընկած Չելյաբինսկի երկնաքարի մասնիկներ:

Սրանք Օլիմպիական արարողության ժամանակ հանձնվող պաշտոնական մեդալներ չեն, այլ հատուկ հուշանվերներ են, որոնք կհանձնվեն երկնաքարի ընկնելու տարելիցի օրը՝ փետրվարի 15-ին խաղերում հաղթած մասնակիցներին:

sochi-Olympic ceremonyՄեդալների կենտրոնում տեղադրված կլինի Չելյաբինսկի արհեստանոցներից մեկում հղկված երկնաքարի մի կտոր:

Անցած փետրվարին հարավային Ուրալում ընկած երկնաքարը ավելի քան մեկ դարի ընթացքում գրանցված ամենամեծ երկնաքարն էր:

Երկնաքարի 600կգ կշռով բեկորը այժմ ցուցադրվում է Չելյաբինսկի շրջանային պատմության թանգարանում:

Չելյաբինսկի ղեկավարման մարմիններից հայտնել են, որ նման 50 մեդալ է պատրաստվել, որոնք կհրապարակվեն երկուշաբթի օրը: Դրանցից միայն տասը կհանձնվեն երկնաքարի տարելիցի օրը հաղթած մարզիկներին:

Այս մեդալների մրցանակաբաշխությունը Օլիմպիական պաշտոնական ծրագրից դուրս է:

 Անկախ

Tags: , , ,