“Ժնև-2″ կոնֆերանսը շարունակվում է, սակայն Սիրիայում չեն դադարում մարդկային զոհերը

 Սիրիա, մարդկային զոհերըՉնայած Սիրիայի հարցով հունվարի 22-ին մեկնարկած «Ժնև-2» կոնֆերանսը ընթանում է արդեն մեկ շաբաթ, այնուհանդերձ Սիրիայում շարունակում են մարդկային զոհեր գրանցվել: Սիրիական իրավապաշտպան կազմակերպության տվյալների համաձայն՝ անցած շաբաթվա ընթացքում երկրում մոտ 1870 մարդ է զոհվել, որոնցից 430-ը պայթուցիկներից, դիպուկահարների գնդակներից և հրթիռային կրակոցներից: Մնացած զոհերը ընդդիմադիրների շարքերից են, որոնք կապված են «Ալ-Քայիդայի» հետ, ինչպես նաև կառավարական ճակատի մարտիկներ: Կազմակերպության տվյալների համաձայն՝ սիրիական պատերազմի ընթացքում ավելի քան 130 հազար մարդ է զոհվել:

Անկախ

Tags: , ,