Պետրոզավոդսկում ադրբեջանցիների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել

1Ռուսաստանի Կարելիայի Հանրապետության մայրաքաղաք Պետրոզավոդսկում կովկասցիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Միջադեպը գրանցվել է հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը. հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով ռուսական “Լենտա” կայքին:

Մասայական ծեծկռտուքին մասնակցել է մոտ 40 մարդ՝ Չեչնիայի, Ինգուշեթիայի, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիներ: Օգտագործվել են դանակներ և մահակներ: Մասնակիցներից մեկը՝ Չեչնիայի 29-ամյա բնակիչը, ուղեղի վնասվածքով հոսպիտալացվել է:

Հարուցվել է քրեական գործ: Ձերբակալվել է Ադրբեջանի երկու քաղաքացի, որոնց նկատմամբ մեղադրանք է ներկայացվել: Եվս երկուսը ձերբակալվել են որպես կասկածյալ:

Համաձայն գործակալության՝ կոնֆլիկտն առաջացել է կենցաղային հողի վրա:

 

Անկախ

Tags: , , ,