Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

231491131377253842Հյուրերի գնալուց հետո զգեստապահարանից գումար է անհետացել 

Հունվարի 30-ին մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողներին հայտնել է, որ հունվարի 25-ին, ժամը 15.00-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում, իրենց տանը հյուրընկալել է 4 երիտասարդների, որոնց գնալուց հետո զգեստապահարանում պահած 200.000 դրամն անհետացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նշված անձինք` 1999 թ. ծնված Արմեն Ս.-ն, 1999 թ. ծնված Վահե Ն.-ն, 1997 թ. ծնված Դավիթ Բ.-ն և 1998 թ. ծնված Դավիթ Վ.-ն, ներկայացել են բաժին:
Կատարվում է հետաքննություն:

Նրանց հետախուզում էին Ռուսաստանի իրավապահները

Հունվարի 30-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողները Մ. Խորենացու փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Վազիր Բ.-ին, որը հունվարի 15-ից ՌԴ Յարուսլավլի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով:

***
Հունվարի 30-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Խ.-ին, որը 2013 թ. նոյեմբերի 12-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր մի խումբ անձանձ կողմից կատարված գողության մեղադրանքով:

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը պատսպարվել էր Ստեփանավանում 

Հունվարի 30-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները տներից մեկից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Խաչիկ Չ.-ին, որը 2012 թ. նոյեմբերի 12-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Խուզարկությամբ հրացան է հայտնաբերվել

Հունվարի 30-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնի և Արարատի մարզային վարչության ծառայողները 1969 թ. ծնված Կամո Հ.-ի բնակարանում կատարած խուզարկությամբ նկուղից հայտնաբերել են «MP-512M» տիպի օդամղիչ հրացան:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Փամփուշտներ` զգեստապահարանից

Հունվարի 30-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները 1967 թ. ծնված Յուրիկ Դ.-ի բնակարանում կատարած խուզարկությամբ հյուրասենյակի զգեստապահարանից հայտնաբերել են պահունակ` լիցքավորված 5,6 մմ տրամաչափի 5 փամփուշտով:
Կատարվում է նախաքննություն:

Զենք-զինամթերք` կամավոր

Հունվարի 30-ին, ժամը 13.30-ին, 1965 թ. ծնված Սերգեյ Ի.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում կամավոր հանձնել է երկփողանի ողորկափող որսորդական հրացան և տարբեր տրամաչափի 69 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

***
Հունվարի 30-ին, ժամը 13.00-ին, 1970 թ. ծնված Ալինա Մ.-ն ոստիկանության Արմավիրի բաժնում կամավոր հանձնել է ականանետի հրթիռ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի դատարկ պահունակ, գնդացրի փամփուշտների դատարկ ժապավեն և տարբեր տրամաչափի 166 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Հունվարի 30-ին, ժամը 22.30-ին, 1962 թ. ծնված Էդվարդ Մ.-ն ոստիկանության Իջևանի բաժնում կամավոր հանձնել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 284, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 117 և «ԴՇԿ» տիպի հրազենի 12.7 մմ տրամաչափի 1 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Հունվարի 30-ին, ժամը 16.30-ին, 1973 թ. ծնված Կարեն Ա.-ն ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, ինքնաշեն նռնակ, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով և «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 46 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Հունվարի 30-ին, ժամը 15.30-ին, 1968 թ. ծնված Անդրանիկ Մ.-ն ոստիկանության Տավուշի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

 

 

Tags: , , , ,