Փետրվարի 3-ին Բաքու է ժամանելու Թուրքիայի զինված ուժերի հրամանատարաշտաբային սպաների ուսումնական խումբը, որը համապատասխան կուրսեր են անցկացնելու Ադրբեջանի հրամանատարաշտաբային անձնակազմի հետ: Այն տևելու է մեկ շաբաթ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը:
Ըստ գործակալության՝ առաջիկայում սպասվում է Թուրքիայի զինված ուժերի ղեկավար կազմի ներկայացուցիչների այցն Ադրբեջան:
Tags: ադրբեջան, թուրքիա, Թուրքիայի զինված ուժեր
