Ջիբրալթարում շարունակվող շախմատի միջազգային ավանդական մրցաշարի 4-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը, երեք աընդմեջ հաղթանակ տանելուց հետո, ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե Լագրավի հետ և վաստակած 3,5-ական միավորով 4-14-րդ տեղերը բաժանոողների խմբում է:
Բրազիալահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանն առավելության հասավ անգլիացի գրոսմաստեր Ջովանկա Հուսկայի նկատմամբ, իսկ բրազիլահայ Արմեն Պրուդյանը զիջեց բուլղարուհի Անտուանետա Ստեֆանովային: Սերգեյ Մովսիսյանի կինը՝ Սլովակիան ներկայացնող Յուլյա Կոչետկովան պարտության մատնեց նորվեգացի Էլիսիվ Ռեպոնին: Իսկ Նորվեգիայի դրոշի ներքո հանդես եկող Երազիկ Խաչատուրյանը պարտվեց գերմանացի Թոմաս Ստենզելին:
Իսրայելցի Մաքսիմ Ռոդշտեյնը, չինացի Լի Չաոն, արգենտինացի Սանդրո Մարեկոն վաստակած 4-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Մխիթարյանը 3 միավորով 15-58-րդ հորիզոնականները բաժանողների խմբում է: Կոչետկովան 2,5 միավորով ՝104-րդն է, Պրուդյանը 174-րդ տեղում է` 1,5 միավոր: Խաչատուրյանը հանգրվանել է 198-րդ տեղում`1 միավոր:
Tags: Մաքսիմ Վաշիե Լագրավ, Ջիբրալթար, Սերգեյ Մովսիսյան