Մահացել է Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Արագոնեսը: Նա 75 տարեկան էր:
2004-2008-ը Արագոնեսը գլխավորել է Իսպանիայի հավաքականի և օգնել, որ այն 2008-ին դառնա Եվրոպայի չեմպիոն։
Արագոնեսը մարզել է Մադրիդի «Աթլետիկոն» (1974-1980, 1982-1987, 1991-1993, 2002-2003), «Բետիսը» (1981-1982, 1997-1998), «Բարսելոնան» (1987-1988), «Էսպանյոլը» (1990-1991), «Սևիլիան» (1993-1995), «Վալենսիան» (1995-1997), «Ռեալ Օվյեդոն» (1999-2000), «Մալյորկան» (2000-2001) և թուրքական «Ֆեներբախչեն» (2008-2009)։
Tags: «Բարսելոնա», Իսպանիայի ֆուտբոլի հավաքական, Լուիս Արագոնես

