Թուրքերն ու ադրբեջանցիները բողոքի ցույց են իրականացրել Ստոկհոլմում Հայոց ցեղասպանության հուշարձան կանգնացնելու որոշման դեմ

Թուրքերն ու ադրբեջանցիները բողոքի ցույց են իրականացրել ՍտոկհոլմումՕրերս Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի քաղաքային խորհուրդը քննարկման էր դրել քաղաքի ամենամեծ վարչական շրջանում՝ Բոթչյուրկայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կանգնեցման հարցը: Ստոկհոլմի թուրք և ադրբեջանցի բնակչությունը, հավաքվելով թաղապետարանի շենքի դիմաց, բողոքի ցույց է իրականացրել: Թուրքական և ադրբեջանական դրոշները ձեռքին հավաքվածները շվեդերեն պաստառներ են պատրաստել՝ հայտարարելով, որ 1915 թվականի դեպքերը «սուտ» են:
Չնայած ցուցարարների գործադրած ջանքերի՝ քաղաքային խորհուրդը հավանության է արժանացրել հուշարձանի կանգնեցման առաջարկը: Քվեարկությանը մասնակցած 9 կուսակցություններից 8-ը իր ձայնը տվել է նախագծի իրականացման օգտին:
Նշենք, որ 87 հազար 400 բնակչություն ունեցող Բոթչյուրկայում մոտ 10 հազար թուրք է բնակվում:

 Անկախ