Թայլանդում հակակառավարական ցուցարարները հայտնում են, որ գալիք ազգային ընտրությունների ժամանակ կշարունակեն իրենց ցույցերը Բանգկոկում:
Ցուցարարները ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ են կազմակերպում վարչապետ Յինգլակ Չինավատի դեմ, ինչի հետևանքով զոհվել են 10 և վիրավորվել հարյուրավոր մարդիկ:
Իշխանությունները կիրակի օրը տեղի ունենալիք ընտրությունների կապակցությամբ ուժեղացրել են անվտանգությունը՝ դուրս բերելով 10.000 անվտանգության աշխատակիցների:
Վերջին շաբաթների ընթացքում ցուցարարները հարավային Թայլանդում և Բանգկոկի որոշ հատվածներում արգելափակել են թեկնածուների գրանցման գրասենյակները:
Անցած շաբաթ Թայլանդի իշխանություններն արտակարգ իրավիճակ են հայտարարել՝ ավելի մեծ լիազորություններ տալով անվտանգության ուժերին:
Ամեն դեպքում, կառավարությունը հայտարարել է, որ ցուցարարների դեմ ուժ կիրառելու մտադրություն չունի:
Ցույցերի առաջնորդները ցանկանում են, որ կիրակի օրը որքան հնարավոր է շատ աջակիցներ միանան իրենց Բանգկոկի փողոցներում, որպեսզի կարողանան ընտրությունների օրը փակել քաղաքը:
Անկախ
Tags: Բանգկոգ, Թայլանդ
