2012-ի համեմատ 2013-ին մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը նվազել է 9500-ով

Կարինե ԿույումջյանՀանրապետության բնակչության թվաքանակը տարեսկզբի դրությամբ կազմել է 3017.4 հազար մարդ: 2012-ի համեմատ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը նվազել է 9500-ով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2013 թվականի ժողովրդագրության արդյունքները՝ ասաց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նրա փոխանցմամբ՝ 2013-ի կենդանի ծնունդների թվաքանակը կազմել է 41 770: Ցուցանիշը 2012-ի համեմատ նվազել է 1.7 տոկոսով, 2012-ին այդ ցուցանիշը կազմել է 42 480: Հազար բնակչի հաշվով կենդանի ծնունդների ցուցանիշը կազմել է 13.8 պրոմիլ, յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով ծնվել է շուրջ 14 երեխա:
Մահացության բացարձակ ցուցանիշը կազմել է 27 165: Մահացության ցուցանիշը 2012-ի համեմատ նվազել է 6.6 տոկոսով: 2012-ին գրանցվել է 27 599 մահացության դեպք: Նվազել է նաև մահացության հարաբերական ցուցանիշը, հազար բնակչի հաշվով հանրապետությունում մահացության ցուցանիշը 2013-ին կազմել է 9-ը պրոմիլ նախորդ տարվա 9.1 պրոմիլի համեմատ:
“Ծնունդների և մահերի տարբերությամբ ձևավորվել է հանրապետության բնական հավելաճը, որը կազմել է 14 605, այդքանով ավելացել է բնակչությունը նախորդ տարվա 14 881-ի համամատ, այսինքն՝ բնական հավելաճի գործակիցը ևս նվազել է 1.9 տոկոսով, իսկ բնական հավելաճի գործակիցը հազար բնակչի հաշվով կազմել է 4.8 տոկոս: Յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով հանրապետության բնակչությունը բնական ճանապարհով ավելացել է 5 մարդով”,- ասաց Կարինե Կույումջյանը:

Անկախ

Tags: ,