Ծնունդների և մահերի մարզային կտրվածքը դիտարկելիս` որոշ մարզերում արձանագրվել է միջին հանրապետականից բարձր ծնելիության ցուցանիշ, որոշ մարզերում էլ`միջին հանրապետականից ցածր ծնելիության ցուցանիշ:
ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով մարզային ցուցանիշները` տեղեկացրեց, որ 2013-ին Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Շիրակի մարզերում ծնելիության ընդհանուր գործակիցները միջին հանրապետականից բարձր են եղել:
«Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Արագածոտնի մարզում` 14.7 պրոմիլ, Կոտայքի մարզում` 14.2 պրոմիլ, Շիրակի մարզում` 14.1 պրոմիլ, Արարատի մարզում` 14 պրոմիլ»,- ասաց Կարինե Կույումջյանը:
Ծնելիության հանրապետական միջինց ցածր ցուցանիշներ են գրանցվել Արմավիրի մարզում` 13.5 պրոմիլ, Գեղարքունիքի մարզում` 13.6 պրոմիլ, Լոռու մարզում` 13.6 պրոմիլ, Սյունքի մարզում` 10.5 պրոմիլ, Տավուշի մարզում` 11.7 պրոմիլ, Վայոց Ձորի մարզում` 12.4 պրոմիլ:
Կարինե Կույումջյանի խոսքով` մահացության ընդհանուր գործակցի մարզային բաշխումները դիտարկելիս` կարելի է նկատել, որ մարզային կտրվածքով ցուցանիշները հիմնականում շատ ավելի ցածր են:
«Հանրապետական 9-ը գործակցի համեմատ մահացության բարձր գործակից է արձանագրվել Լոռու մարզում` 12.1, Շիրակի մարզում` 10.1, Տավուշի մարզում 10.3:
Մահացության գործակիցը հանրապետական միջինից շատ ավելի ցածր է Արմավիրի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում համապատասխանաբար 8.1, 8.3, 8.0: Այս մարզերում բնական հավելաճի գործակիցը բավական ցածր է: Յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով 2013-ին Տավուշի մարզում բնական հավելաճի գործակիցը կազմել է 1.4 պրոմիլ, Սյունքի մարզում` 1.5 պրոմիլ, Լոռու մազրում` 1.5 պրոմիլ, Վայոց Ձորի մարզում` 3.3 պրոմիլ: Արարատյան տարածաշրջանի մարզերում մահացության գործակիցը հանրապետական միջինից բարձր է»,- ասաց բանախոսը:
Tags: «Արարատ», «Շիրակ», Արագածոտն, ծնելիության ամենաբարձր ցուցանիշներ, Կարինե Կույումջյան, Կոտայք
