Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը` ոչ պետական մտածելակերպի արդյունք

vorotan-640x3501Վաճառվել է  Որոտան հիդրոէլեկտրակայանների  համալիրի գույքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոր հիասթափությամբ նշեց  Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը.  «Մեր կառավարությունը հերթականանգամ ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտը վաճառեց, այն մեր

տնտեսության մեջ որոշակի ներդրում ուներ»,-ասացԱրմենակ Դավթյանը` շեշտելով, որ  ամենահասարակ հաշվարկներով անգամ կարելի է տեսնել, թե ինչպիսի

շահութաբերությամբ էր աշխատում Որոտանի հիդրոէլեկտրոկայանը. «Տարեկան 90-95 միլիոն դոլարի շրջանառություն կա այնտեղ, եթե ծախսերը հանենք,այն տարեկան 50

միլիոն դոլարի շահույթ էր բերում մեզ: Այն ներդրումները, որ պիտի արվի վեց տարում,

Որոտանի համալիրը կարող էր սեփական շահույթով ձեռք բերել երկու տարվա ընթացքում: Իսկ վաճառքի պարագայում

Հայաստանի շահույթը կլինի միայն բյուջե մուծած ինչ-որ եկամտահարկեր ու շահութահարկեր»:

Բանախոսը շեշտեց, որ հարցը նաև քաղաքական կողմ ունի. արդեն քանի տարի է՝ մեր ներկա ու նախկին կառավարությունները որոշում են վաճառել ռազմավարական նշանակություն ունեցող կառույցները:

Ասուլիսի մյուս բանախոս, իրավաբան Խաչատուր Մարոզյանը, անդրադառնալով այս խնդրին, կառավարության գործելաոճը «հոգեվարքային» անվանեց. «Անտնտեսվարություն բառը չի բնութագրում մեր կառավարության գործելակերպը, որի արդյունքում մեր տնտեսությունը

հայտնվել է անհուսալի վիճակում: Նույնիսկ բիզնեսից հեռու մարդը գիտի, որ ակտիվները չպետք է վաճառել:

Ոչ պետական մտածելակերպի արդյունք է սա: Վաճառել ռազմավարական օբյեկտը, որ օտարն ունենա շահույթ: Ո՞րն է սրա նպատակը, երևի միայն  սեփական գրպանները լցնելը: Հասարակությունը պետք է ըմբոստանա, այլընտրանք չկա», - եզրափակեց բանախոսը:

Tags: , ,