Չինաստանի առևտրի կենտրոններից մեկում բիզնեսմենի վրա կին է ընկել ու մահացել, իսկ տղամարդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
42-ամյա Յու Լին իր երեքամյա որդու հետ գնումների էր գնացել Հունան նահանգի Չանշա քաղաքի առևտրի կենտրոն, երբ նրա վրա հինգերորդ հարկից մի կին է ընկել:
Ոստիկանությունից հայտնում են, որ շարժասանդուղքի մոտ նրա վրա ընկած կինը տեղում մահացել է, իսկ տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել:
Բժիշկները դեռևս հստակ չգիտեն տղամարդը կապրի, թե ոչ:
Տղան պատահարի հետևանքով չի վնասվել: Շոկի դեմ բուժում ստանալուց հետո նրան հանձնել են իր մայրիկին:
Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել արդյոք կինը ի՞նքն է ցատկել ներքև, թե նրան հրել են:
Չինաստանում Ն
որ տարին չինական օրացույցի ամենամեծ միջոցառումն է, որի ժամանակ ամբողջ երկրում մարդիկ մեկ շաբաթ արձակուրդ են վերցնում իրենց ընտանիքների հետ ժամանակ անցկացնելու համար:
Tags: Դժբախտ պատահար, Չինաստան
