ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը համաշխարհային հանրությանը կոչ է արել հետևել ավանդությանը և օլիմպիական խաղերի ժամանակ պահպանել խաղաղություն: Դիմելով բոլոր այն երկրներին, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում, այդ թվում նաև Սիրիային, քարտուղարը զինված բախումների մասնակից կողմերին կոչ է արել վայր դնել զենքերը գոնե Սոչիի Օլիմպիադայի ողջ ընթացքում:
Նշենք, որ հնուց ի վեր օլիմպիական խաղերի ընթացքում միշտ դադարեցվել են պատերազմները և հաստատվել է ժամանակավոր խաղաղություն:
