Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանին հայտնաբերել են Նյու-Յորքի տանը:
Դերասանը հանրահայտ է դարձել երկրորդ պլանի դերերով, 2012-ին, “Վարպետը” ֆիլմում խաղացած երկրորդական դերի համար նա արժանացել է Վենետիկի կինոփառատոնի լավագույն դերասան մրցանակին: 2006-ին նա “Օսկարով” է պարգևատրվել “Կապոտե” ֆիլմի գլխավոր դերի համար:
46-ամյա Հոֆմանը 3 երեխա ուներ: Նախնական տվյալներով, դերասանը մահացել է հերոինի չարաշահումից: Աղբյուրներից մեկի վկայությամբ, մահացած Հոֆմանի ձեռքում ներարկիչ է հայտնաբերվել:
Tags: դերասան, թմրանյութի չարաշահում, Հոֆման