Փարիզում ընտանեկան ավանդական արժեքների պաշտպանների ամենազանգվածային ցույցն է տեղի ունեցել: Ֆրանսիացիները ոչ միայն նույնասեռ ամուսնություններին են դեմ, այլև, ընդհանուր առմամբ, Օլանդի քաղաքականությանը: Օլանդը ոչ ավանդական հարաբերությունների օրինականացումը համարում է իր ամենակարևոր ձեռքբերումը` պետության ղեկավարի պաշտոնում: Սակայն ֆրանսիացիները դրա հետ համաձայն չեն:
Փարիզի փողոցներ է ելել 500 հազար մարդ : Ցուցարարներն Օլանդին մեղադրել են ավանդական ընտանիքի նկատմամբ ֆոբիայում, ինչպես նաև, կարծում են, որ նախագահը թքում է հասարակական կարծիքի վրա: Մինչ ընտրությունները, Օլանդը խոստացել էր օրինականացնել նույնասեռ հարաբերությունները ու, նա իր խոստումը կատարեց: Իսկ հասարակության զգալի մասի մոտ դա զայրույթ է առաջացնում:
“Ոչինչ չի փոխվել: Արդեն մեկ տարի ոչինչ չի փոխվել: Օլանդը չի կամենում լսել մեզ, նա չի կամենում խոսել մեզ հետ:Իսկ ՆԳ նախարարը խոստացել է ամեն բան անել, որ մեր բերանը փակի: Սակայն մենք մեր մասին հայտարարելու իրավունք ունենք: Գոյություն ունի դիմադրության իրավունք”:
Զանգվածային ցույցերը Ֆրանսիայում սկսվել են դեռևս այն ժամանակ, երբ Օլանդը նոր էր ընտրվել: Նրա ծրագրի անկյունաքարերը դարձան հարկերի կտրուկ բարձրացումն ու ոչ ավանդական միությունների օրինականացումը,ինչպես նաև նրանց երեխա որդեգրելու հնարավորություն տալը: Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցում դա խմորումներ առաջացրեց: Ամեն դեպքեւմ, երկրում, ընտանիքը հասարակական մեծ արժեք է: Իսկ ցուցարարների կարծիքով, օրինական միասեռ ամուսնությունները մարդկության զարգացման մեջ `մեծ ճեղքվածք են առաջացնում:
“Լսեք,ընտանիքը` տղամարդ, կին, երեխան են.այդպես եղել է սերնդեսերունդ: Ես չեմ կարծում, որ այդ մոդելը կտրուկ փխոելու պատճառ կա: Դա գոյություն է ունեցել այն պահից, երբ երկրի վրա առաջացել են կինն ու տղամարդը”,-ասում է ցուցարարներից մեկը:
Ֆրանսիան ԵՄ անդամ երկրներից 6-րդն է, որտեղ նույնասեռ ամուսնություններն օրենքով են թույլատրված: Ֆրանսիացիները կատակում են`75%-անոց հարկերի պատճառով երկրից հեռացել են հարուստները, իսկ հիմա մի նոր պատճառ կա արտագաղթի:
Tags: նույնասեռ ամուսնություններ, ցույց, Օլանդ