80-ամյա բրազիլացի հայտնի կինովավերագրող Էդուարդու Կոուտինյոյին դանակահարությամբ սպանել է որդին, ապա հարձակվել մոր` 62-ամյա Մարիա դաս Դորես դե Օլիվեյրա Կոուտինյոյի վրա: Կինը փորին ու կրծքին ստացած դանակի 5 հարվածի հետևանքով հոսպիտալացվել է:
Դանակահարությունից հետո, հանցագործը` 41-ամյա Դենիելը, որը հոգեկան խանգարում ունի, գնացել է հարևանի մոտ ու հայտարարել, որ “հորն ազատել է”: Ըստ ամենայնի, Դանիելը փորձել է ինքնասպան լինել, քանի որ նրա մոտ ևս փորի շրջանում դանակի թեթև վնասվածք է հայտնաբերվել:
Էդուարդու Կոուտինյոն, որի ստեղծագործության մեջ շատ տեղ է հատկացվել աղքատների կյանքին, համարվում է Լատինական Ամերիկայի մեծագույն վավերագրող: Նրա ֆիլմերը ցուցադրվել են վարկանշային փառատոներում: Ստեղծագործության 40 տարում նա ավելի քան 20 ֆիլմ է նկարել, այդ թվում` “Վարպետների շենքը”,”20 տարի անց”:
Tags: Էդուարդու Կոուտինյո, վավերագրող