Կանադացիները փողի դիմաց մատնում են հանցագործներին

o_803172Մատնության դիմաց դրամական  վարձատրությունը հանգեցրել է նրան, որ Տորոնտոյում գրանցվել է հանցագործությունների բացահայտման ռեկորդային ցուցանիշ:  Նման համագործակցությունների շնորհիվ 2013-ին հաջողվել է ձերբակալել 123 հանցագործի, նրանց` 473 մեղադրանք ներկայացնել:

Չարագործների “մատնության” 8096 դեպք է արձանագրվել”Կարգուկանոնի պահապաններ” ծրագրի շրջանակներում: Իսկ  երբ գործը հասնում է ձերբակալության, մարդը, որի շնորհիվ այն բացահայտվել է, ստանում է մինչև 2000 դոլար պարգևավճար: Իրավապահները երաշխավորում են, որ նրան ոչ ոք չի ճանաչի, իսկ գումարի հանձնումը հատուկ համարով է կատարվում ու նման վկաները դատարան չեն կանչվում:

”Կարգուկանոնի պահապաններ”-ը 30 տարի առաջ է  գործի դրվել ու այդ ամբողջ ընթացքում ոստիկանությունում 107 հազար օրինախախտման ահազանգ է  հնչել: Դրանց արդյունքում ձերբակալվել է 10 հազար մարդ: Բացի այդ, ոստիկանությանն այդ ծրագրի շնորհիվ հաջողվել է առգրավել 300 մլն դոլարի թմրամիջոց ու մեծ քանակությամբ զենք:

 

Անկախ

Tags: ,