Ահաբեկչություն Պակիստանի կինոթատրոնում, կան զոհեր

pakistanՊակիստանի Փեշավար քաղաքի կինոթատրոններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նվազագույնը 5 մարդ է զոհվել, 30 հոգի վիրավորվել է: Ականատեսների խոսքերով՝ պայթյունի պահին դահլիճում մոտ 100 հանդիսական է գտնվել: Անհայտ ահաբեկիչները երկու նռնակ են նետել ու հեռացել շենքից: Ոչ մի կազմակերպություն առայժմ չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ տեղական ոստիկանությունը կինոթատրոնի սեփականատերերին զգուշացրել էր ահաբեկչության վտանգի մասին, քանի որ թալիբները, լինելով ծայրահեղ իսլամիստներ, ֆիլմերի դիտումը մեղք են համարում:

Tags: , ,