Շաբաթ օրն Ինդոնեզիայում ժայթքել է Սինաբունգ լեռան հրաբուխը՝ ավելի քան 1,5 կմ բարձրությամբ մոխիր արձակելով դեպի երկինք:
Մի քանի ժայթքումների հետևանքով զոհվել է 15 մարդ: Ըստ Jakarta Post-ի՝ առաջին անգամ է, որ Սինաբունգի ժայթքումից մարդիկ են զոհվում:
Զոհերը և առնվազն երեք վնասվածքներ ստացած մարդիկ հրաբուխի խառնարանի
մոտակայքում գտնվող նույն գյուղի բնակիչներ են եղել:
Սինաբունգ լեռան ժայթքումներն արդեն սովորական են դառնում: 400 տարի քնած հրաբուխը առաջին անգամ ժայթքել է 2010թ-ին:
Շաբաթ օրվա ժայթքումից հետո 16 գյուղ է տարհանվել: Ավելի քան 30,000 մարդ տեղավորվել է ժամանակավոր 42 տարհանման կենտրոններում:
Tags: արտակարգ իրավիճակ, Բնական աղետներ, հրաբուխ