ԱՄՆ Դաշնային դատարանը հայտնել է, որ Նյու Յորքում ձերբակալել են նախկին նախագահ Ջորջ Բուշին սպանել սպառնացող տղամարդուն:
Նյու Յորքի բնակիչ Բենջամին Սմիթը սպառնացել էր սպանել, առևանգել և մարմնական վնասվածքներ հասցնել Բուշին:
Սիթը բացահայտ հայտարարել էր նաև նախկին նախագահի երկվորյակ դուստրերից մեկի՝ Բարբարայի նկատմամբ սիրային հետաքրքրվածության մասին:
ԱՄՆ-ի գաղտնի ծառայությանն այս մասին տեղեկացրել էր Սմիթի մայրը, որն իրենց բնակարանում հայտնաբերել էր տղամարդու նամակը այն մասին, որ ինքը պատրաստվում է աշխատել Ջորջ Բուշի և Պենտագոնի համար՝ ավելացնելով, որ սպանելով վիշապին Բարբարա Բուշը իրենը կլինի:
Ուրբաթ օրը գործակալները Սմիթին գտնել էին Մանհեթենում, որի մեքենայի մեջ հայտնաբերել էին 38 տրամաչափի հրացան, երկու արկղ զինամթերք, բենզինով լցված տարա և մաչետե:
Հարցաքննության ընթացքում Սմիթը գործակալներին պատմել է, որ ինքն ամուսնալուծված է, սակայն աշխատում է Բարբարա Բուշի հետ հարաբերություններ սկսելու ուղղությամբ:
Միացյալ Նահանգների նախագահների նկատմամբ սպառնալիքները դաշնային հանցագործություն են համարվում:
Tags: ահաբեկիչ, ԱՄՆ, Բուշ, սպառնալիք