Ամբողջ աշխարհում մարդիկ դուրս են եկել փողոցներ` նշելու Չինական Նոր տարին:
Ուրբաթ օրն սկսված Չինական Նոր տարին երկրի ամենակարևոր տոնն է, որի կապակցությամբ մարդիկ մեկ շաբաթ արձակուրդ են վերցնում: Սակայն Չինաստանում այս
տարի համեմատաբար զուսպ են նշել այս տոնը:
Չինական փառատոնները սովորաբար սկսվում են շքեղ հրավառությամբ, որն, ըստ
չինացիների, հաջողություն է բերում և քշում չար հոգիներին: Ինչևէ՝ Չինաստանի կենտրոնական և արևելյան հատվածները վերջին ամիսների ընթացքում պատած ծխի
մառախուղի պատճառով իշխանությունները բնակիչներին կոչ են արել որքան հնարավոր է քիչ հրավառություն գնել՝ օդի աղտոտվածության մակարդակի բարձրացմանը չնպաստելու համար:
Չափավոր լինելու վերաբերյալ նախագահ Սի Ցզինպինի կոչից հետո նույնիսկ պետական հեռուստաալիքներով ցուցադրվող տոնակատարությունների քանակն է նվազել:
Տոնը նշվել է նաև աշխարհի այլ քաղաքներում:
Սիդնեյ քաղաքի կենտրոնում կազմակերպված տոնական շքերթին մասնակցել է 100,000 մարդ:
Շքերթին մասնակցող ճոճվող ձիերը, ժոկեյները և Տրոյական հսկայական ձիերը շարժվել են Դերլի Բրեյթվեյթի «Horses» երգի հնչյունների ներքո:
Նյու Յորքի տոնակատարությունների 5,000 մասնակիցները շքերթով անցել են Չայնաթաունի փողոցներով: Շքերթին մասնակցում էին հրաշագործներ, ակրոբատներ և վիշապներ:
Tags: հորոսկոպ, ձիու տարի, Նոր տարի, Չինաստան