ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշով,այդ մասին Անկախին հաղորդեցին ոստիկանությունից:Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին՝ երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում, Սպարտակ Ղուկասյանը՝ հարբած վիճակում, մի խումբ ընկերների հետ, երկու մեքենայով գնացել է Սամվել Բալասանյանի տուն ու աղմուկ բարձրացրել: Գյումրիի նախկին քաղաքապետի որդին եւ նրա ընկերները հայհոյել են Բալասանյանին, սպառնացել, թե «խփել կտանք»: Տարածքի բնակիչները վախից փակել են դռները եւ հեռացել, իսկ Գյումրիի քաղաքապետը տանը չի եղել, նա այդ ժամանակ ԱՄՆ-ից վերադառնում էր Հայաստան: Բալասանյանի ընտանիքի անդամները որեւէ կերպ չեն արձագանքել Սպարտակ Ղուկասյանի հերթական «ներկայացմանը»:
Ըստ Անկախի տեղեկությունների այս ամենը տեսագրել էին տեսախցիկները, եւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը վճռական է տրամադրված, տեսախցիկների ձայնագրությունը տրամադրվելու է իրավապահներին,ի դեպ դրանք արդեն հայտնվել են համացանցում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այն պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:
Ավելի վաղ Սպարտակ Ղուկասյանը ներգրավվել էր որպես կասկածյալ, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն քաղաքից չհեռանալու մասին:
Tags: Գյումրի քաղաք, Շիրակի մարզ, Սպարտակ Ղուկասյան