Մասնագետները վստահեցնում են, որ հաճախ զուգընկերները չեն կարողանում նույ ն անկողնում հանգիստ քնել, քանի որ տղամարդկանց ու կանանց միջև գոյություն ունեցող տարբերություններն անգամ երազների վրա են տարածվում:
Կանադացի փորձագետները վստահեցնում են, որ տղամարդիկ հաճախ երազներում հրդեհ, ջրհեղեղ, ռազմական գործողություններ ու այլ բնույթի մղձավանջներ են տեսնում: Իսկ ինչ վերաբերում է կանանց, ապա հիմնականում նրանց երազներում ամուսնական դավաճանություն է, վեճ, սուտ ու բամբասանք:
“Երազատեսության նման քարտեզ” Մոնրեալի համալսարանի գիտնականները կարողացել են կազմել 300 կանանց ու տղամարդկանց մասնակցությամբ անցկացված փորձերի արդյունքներով.մասնակիցներն ամեն առավոտ պետք է գրառեին իրենց երազները: Հետաքրքրական է, որ մղձավանջային երազները գերակշիռ մաս են կազմել, քան պարզապես լավ կամ վատ երազները: Կանայք իրենց մղձավանջներն ավելի մանրամասն են նկարագրել, քան տղամարդիկ: Փորձի տևողությունը 5 շաբաթ է եղել:
Tags: երազ, ուսումնասիրություն