Պաշտոնական Փհենյանը Ճապոնիայի վարչապետին “ասիական Հիտլեր” է անվանել

o_716523Հյուսիսային Կորեայում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին “ասիական Հիտլեր” են անվանել: Նրան Փհենյանում մեղադրում են միլիտարիզմի մեջ, ինչն, իբր ծածկում է տարածաշրջանում կայունությունը պաշտպանելու քողով:

Նման համեմատությունը, որը մեջբերվել է հյուսիսկորեական պետական լրատվական գործակալության կողմից, հետևել է կառավարող կուսակցության տպագիր օրգան  Rodong Sinmun թերթում արված մեկնաբանությանը: Հոդվածում, որ  հրապարակվել է անցած ամիս, Աբեին անվանում են “մոլագար -միլիտարիստ”,որը փորձում է  Ճապոնիայի սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ մտցնել: Հունվարին Սինձո Աբեն հայտարարեց, որ երկրի գլխավոր օրենքը, որն ընդունվել է Երկրորդ աշխարհամարտից հետո ու սահմանափակում է Ճապոնիայի ռազմական ներուժը, կարող է փոփոխվել 2020-ին: Հյուսիսկորեական գործակալության “Միթե,  ասիական Հիտլեր է հայտնվել” վերնագրված հոդվածում ասվում է, որ ճապոնական վարչապետը հատուկ ԿԺԴՀ-ի կոմից միջուկային վտանգի մասին երկյուղները չափազանցում է, որ այդ համատեքստում ավելացնի սեփական երկրի ռազմական հզորությունը:

Փհենյանի աչքից չի վրիպել նաև Աբեի դեկտեմբերյան այցելությունը Յասունուկիի տաճար, որն Ասիայում միլիտարիզմի ու Ճապոնիայի երբեմնի հավակնությունների խորհրդանիշ է համարվում: Ի դեպ, այդ այցը քննադատել են ոչ միայն Հյուսիսային, այլև Հարավային Կորեան, ինչպես նաև Չինաստանը.նշում է Telegraph-ը: Նյութում նրան Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ճապոնիայի դրսևորած ագրեսիայի զոհերին հասցված ապտակ են համարել:

“Դա անպատասխանատու  վարքագիծ է, որը ցնցում է ողջ տարածաշրջանը, հիշեցնում Հիտլերի գործողությունները, որն ամեն ջանք կիրառում էր Գերմանիային առաջին համաշխարհայինից հետո նոր պատերազմ սկսելու ոգեշնչման  համար”:

Հյուսիսկորեական տեղեկատվական գործակալությունը Աբեին “ միլիտարիստական տենդից արթնանալու” կոչ է անում:

Անկախ

Tags: , ,