Իլինոյս նահանգի Բուն մարզում 3 երիտասարդ մատուցողուհիները այցելուից 5-հազարական դոլար թեյավճար են ստացել:
23,25 և 28 ամյա աղջիկները պատմում են, որ այդ օրը ռեստորանը մարդաշատ չի եղել ու իրենք զրուցում էին կյանքի, ուսման ու ապագայի պլանների մասին:
Այցելուներից մեկը լսել է նրանց զրույցը, դրանից հետո հարուստ թեյավճարներ բաժանել ուսման ու “կյանքում նրանց անհրաժեշտ մնացած բաների համար”: Սկզբում աղջիկները հրաժարվել են սակայն կինը պնդել է, որ նրանք անպայման վերցնեն այն:
Աղջիկներից մեկն ասել է, որ գումարը կծախսի կրթություն ստանալու վրա, որ ոստիկանության աշխատակցուհի դառնա, մյուս երկուսի պլանների մասին չի հայտնվում:
Ի դեպ, սրա նման մեկ այլ պատմություն էր վերջերս ԱՄՆ-ում գրանցվել. հարուստ այցելուն որպես թեյավճար 10-15 հազար դոլար էր թողնում ու նշում` “Հանունի Հիսուսի”: Ով էր այդ առատաձեռն ակցիայի հեղինակը, այդպես էլ չկարողացան պարզել:
Tags: թեյավճար, մատուցող